Uպանել են ու թшլանել. ԱԱԾ–ն hայտնшբերել է բшնդայի անդшմներից մեկին

 

Հետախուզման մեջ գտնվող անձը կեղծել է անձնագրի լուսանկարը, հետագայում կեղծված փաստաթղթի հիման վրա ստացել ուկրաինական անձնագիր, որով ազատ ելումուտ է արել Հայաստանի Հանրապետության տարածք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և խանութների վրա, սպանության սպառնալիքով, ինչպես նաև սպանություն կատարելով՝ տարբեր չափի գումարներ է հափշտակել ու դիմել փախուստի:

Իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում բանդան վնասազերծվել է, իսկ նույն քրեական գործով կայացված դատարանի կայացրած դատավճռով 5 անձ դատապարտվել է ազատազրկման, 4-ը՝ դիմել են փախուստի, նրանցից մեկը հայտնաբերվել է 2009 թվականին, իսկ երեքի մասով գործը կասեցվել է՝ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Օրեր առաջ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերոնշյալ 3 անձանցից 1-ը նախկինում մի քանի անգամ դատապարտված Տ.Խ-ն օգտագործելով այլ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կենսորոշիչ տվյալները, կեղծել է անձնագրի լուսանկարը, հետագայում կեղծված փաստաթղթի հիման վրա ստացել ուկրաինական անձնագիր, որով ազատ ելումուտ է արել Հայաստանի Հանրապետության տարածք:

2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ վերը նշված բանդայի անդամը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:

 

armeniasputnik.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*