«Գnնե Շմայuի նման մшրդիկ լինեին խnրhրդարանnւմ». Գալուuտ Սաhակյան

 

«Հայտնի մարդկանց առաջին քայլերը» շարքի շրջանակում Գալուստ Սահակյանը նախընտրեց ավելի շատ խոսել քաղաքականությունից, քան իր առաջին քայլերից. «Ես կուզենայի ինչպես իրենց կազմակերպած հանրահավաքների ժամանակ էին ասում ՝ Նիկոլը հենց վարչապետ դառնա, տեսեք ԱՄՆ-ը միանգամից իր ամբողջ բյուջեն բերելու է այստեղ դնի,տեսեք՝ ոնց եք ապրելու»:

Խորհրդարանի նախկին ղեկավարը զրույցի վերջում նաեւ իր գնահատականները տվեց այսօրվա խորհրդարանականների մասին.

«Որեւէ մեկը՝ համարյա 90 տոկոսը,  չկա, որ մասնակցած լինի խորհրդարանական ընտրություններին, քաղաքական գործունեությամբ զբաղված լինի: Ես ընդհանրապես քաղաքական խոսացող չեմ տեսնում, երբեմն-երբեմն մի քանի հոգի կա, մնացածը որ խոսում են, ոնց որ որեւէ ռեստորանում նստեն, սուրճ խմելու ժամանակ ինչ-որ բաներ ասեն, ոչ օրենքներն են հասկանում, ոչ էլ բարձրանում են խոսելու:

Նայում եմ ու զարմացած մտածում՝ էդ շենքն էդքան սարքելուց հետո, էս կառավարությունը էդքան սարքելուց հետո,  ամբողջացնելով կառավարման ձեւակերպումները եւ դրանք ներկայացնելուց հետո, լավ, մի բան էլ թող սարքեն, մի տարվա մեջ մի բան չսարքե՞ք, որ ասեն՝ էս էլ մենք սարքեցինք»: Մեր դիտարկմանը, իսկ ձեր իշխանության օրոք մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ աչքի էին ընկնում միայն իրենց մականուններով , պարոն Սահակյանն ասաց.

«Ես կուզենայի, որ Շմայսը հիմա խորհրդարանում լիներ, Շմայսը երկու ոտքով կանգնած էր իր թիմի հետեւում, Աստված աներ Շմայսի նման մարդիկ լինեին այնտեղ, որոնք կռվել են պատերազմի ժամանակ, գոնե Շմայսի նման մարդիկ լինեին: Նայում ես մի փաստաբան- պատգամավոր խոսում է , ասում եմ՝ սրան ով է դիպլոմ տվել, սրան ով է ընտրել, բերել Ազգային ժողով: Իրենք մեղավոր չեն, մեղավորը մեր ժողովուրդն է, ինչ արել են, դրանով էլ գնում են»:

 

 

աղբյուրը՝ aravot.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*