«Միuս տիեզերք Արմենիш» մրցnւյթի hաղթողը, լավագnւյն 5-յակի մյnւս шղջիկներն ու ամբnղջական ֆnտոշարքը

 

Գյումրու Սև բերդում երեկ կայացավ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 20-ամյա Դայանա Դավթյանը: Վերջինս հաղթել էր նաև «Միսս թոփ-մոդել» անվանակակարգում: Այսպիսով՝ հենց նա կներկայացնի Հայաստանը «Միսս տիեզերք 2019» մրցույթում:

 

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է ամբողջական ֆոտոշարքը:

 

Մինչ հաղթողի անունն ասելը ներկայացվեցին լավագույն հնգյակ անցած աղջիկները: նրանք էին՝  26-ամյա Նաիրա Վարդանյանը, 20-ամյա Լիանա Ոսկերչյանը, 24-ամյա Մարինա Դանիելյանը և 24-ամյա Անետա Գաբրիելյանը: Անետան ճանաչվեց  «Վիցե Միսս Տիեզերք Արմենիա»:

 

Մրցույթի ժամանակ աղջիկները ներկայացան 3 look-ով՝ ազգային տարազով, լողազգեստով և երեկոյան զգեստով: Մրցույթին մասնակցում էր 15 աղջիկ, քանի որ «Միսս Տիեզերիքին» կարող են մասնակցել միայն Հայաստանի մշտական բնակություն ունեցող աղջիկները:

 

Գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էին «Միսս Արմենիա» հկ խորհրդի անդամներ Գայանե Մանուկյանն ու Ռուբինա Գևորգյանը, երգիչ և երգչուհի Արամոն և Էմմա Պետրոսյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, ներկայացուցիչներ մրցույթի հովանավոր ընկերություններից:

 

Հուլիսի 15—ին կկայանա «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը, որին Դայանան այլևս չի մասնակցի: Գեղեեցկուհու տիտղոսի համար կպայքարեն 24 աղջիկ:

«Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանի ելույթը

«Վիցե Միսս Տիեզերք Արմենիա» Անետա Գաբրիելյանի ելույթը

Լողազգեստով ցուցադրությունը

Երեկոյան զգեստների ցուցադրությունը

Տարազով ցուցադրությունը 

Մրցույթի ժյուրին

Մրցույթի հյուրերն ու մյուս հետաքրքիր դրվագները

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*