Արծшթը առանց պшտճառի չի uևանում. սա պետք է իմшնա յnւրաքանչյnւր կին

 

Պատահում է այնպես, որ լուսնային մետաղ արծաթը առանց պատճառի սկսում է սևանալ՝ անկախ այն բանից, որ այն պարբերաբեր մաքրում և փայլեցնում են: EnterTrain-ը ներկայացնում է այդ երևույթի մի քանի տարածված բացատրություն:

Հեքիմները դա բացատրում են նրանով, որ դա չար աչքից է, չէ՞ որ արծաթը հակաբակտերիալ հատկություն ունի, ահա թե ինչու արծաթե սպասքը հարգի է: Ժողովրդական ավանդությունն ասում է՝ եթե սևանում է մատանին, նշանակում է քեզ չամուսնանալու գիր են արել: Եթե ականջօղերն են սևանում, ուժեղ չար աչք կա քեզ վրա: Իսկ ահա կրծքի վրայի խաչի սևանալը ոչ մի լավ բան չի նշանակում:

Բայց այդ ամենը նաև գիտական բացատրություն ունի: Արծաթե իրերից շատերը նաև պղինձ են պարունակում, որի թթվայնությունը խոնավության և թարմ օդի ազդեցության տակ մեծանում է: Այդ պատճառով էլ ազնիվ մետաղի վրա նստվածք է առաջանում, որը ժամանակի հետ հաստանում է: Արտաքին սև շերտի հաստությունը կախված է ջրի շետ շփման հաճախականությունից, եղանակային պայմանների փոփոխությունից, օդի խոնավությունից:

Օրգանիզմի վիճակը նույնպես ազդում է արծաթե զարդերի արտաքին տեսքի վրա:

Չարժե տագնապել, ավելի լավ է՝ փորձել հասկանալ պատճառը: Հենց կրծքի վրա են տեղակայված ավելի շատ ճարպագեղձեր, այդ պատճառով էլ շղթաները և կախազարդերը սևանում են հիմնականում քրտնարտադրության հետևանքով:

Պետք է ստուգել նաև հորմոնալ հավասարակշռությունը: Սթրեսը, ընդունած դեղորայքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են արծաթի սևանալու պատճառ լինել:

Հիշեք՝ արծաթի ինչպես մգանալը, այնպես էլ բաց գույն ձեռք բերելը կարող է երիկամենրի կամ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներով պայմանավորված լինել: Ամեն դեպքում պետք է բոլոր հնարավոր պատճառները բացառելով հայտնաբերել հիմնական պատճառը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*