Տnւնը, որը կիuված է երկnւ մաuի, չի կարnղ դիմшնալ փոթnրիկներին. hանճարեղ մտքեր Աբրաhամ Լինքnլնից, որ բոլnրը պիտի կшրդան

 

Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն:Իմ համար կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ թիկունքում, քանի դեռ սուտ են խոսում:

Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:Եթե ես ութ ժամ ունենայի ծառը կտրելու համար՝ դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա:

Ես մտածում եմ, որ եթե Աստված մարդուն ստեղծել է առաքելությամբ միայն ուտել և չաշխատել, նա չէր տա ձեռքեր, այլ կտար միայն բերան: Իսկ եթե նա ստեղծել է այլ դաս, որը պետք է ստրուկի պես միայն աշխատի և չուտի, նա չէր տա բերան, այլ կտար միայն ձեռքեր:

Տունը, որը կիսված է երկու մասի, չի կարող դիմանալ փոթորիկներին: Ես գտնում եմ որ նույն կերպ չի կարող դիմանալ երկրի իշխանությունը, որը կիսով չափ բաղկացած է ստրուկներից և կիսով չափ ել ազատ մարդկանցից:Եթե դու բռնել ես փղին ետևի ոտքերից, իսկ նա էլ փորձում է փախչել՝ ավելի լավ է բաց թողնել նրան:

 

 

Գրքերը պետք են, որպեսզի հիշեցնեն մարդուն, որ իր օրիգինալ մտքերը այդքան էլ նոր չեն:Մենք չենք օգնի մարդկանց, անելով նրանց փոխարեն այն, ինչ նրանք ինքնուրույն կարող էին անել:Միշտ հիմնվեք այն մտքի վրա, որ հաջողության հասնելու ձեր սեփական որոշումը ամեն ինչից շատ ավելի կարևոր է:

Բնավորությունը նման է ծառի, իսկ համբավը դրա ստվերին: Մենք հոգ ենք տանում ստվերի մասին, իսկ իրականում պետք է մտածել ծառի մասին:

Կարելի է անընդհատ հիմարեցնել որոշ մարդկանց, կարելի է որոշ ժամանակ հիմարեցնել բոլորին, բայց չի կարելի անընդհատ հիմարի տեղ դնել բոլորին:

Տակտի զգացողությունը՝ ունակությունն է նկարագրել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք տեսնում են իրենց:

Ոչ մեկ չի հիանա այն մարդով, ով սայթաքել է: Բայց արժանի է հիացմունքի նա, ում հաջողվել է կրկին ոտքի կանգնել:

Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով որոշել են երջանիկ լինել:

Ով էլ լինես՝ եղի՛ր ավելի լավը:

Ես դանդաղ եմ գնում առաջ, փոխարենը ես ետ չեմ շարժվում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*