Ադրբեջանցի «դիպուկահարները» Երևանի փողոցներում

 

Խմբագրություն է դիմել մի քաղաքացի, որը հենց վերնագրում նշված բառերով բնորոշեց որոշ վարորդների վարքը Բագրատունյաց փողոցի` մետրոյի «Գործարանային» կայարանից մինչև «Նաիրիտ» գործարանի վարչական շենքը ընկած հատվածում:

 

Օգտվելով տեսանկարահանող սարքերի և ավտոտեսուչների բացակայությունից` ավտոմեքենայի ղեկին նստած բազմաթիվ սուբյեկտներ լիակատար տիրապետություն են հաստատել մայրաքաղաքի այս անտերունչ մասում` իսկական տեռորի ենթարկելով անցումներով անցնող օրինավոր հետիոտներին:

 

Քանի դեռ չի եղել մահացու ելքով վրաերթ, հարկավոր է անհապաղ կարգուկանոն հաստատել նշված ճանապարհահատվածում, զսպել ոմանց լկտի պահվածքը:

 

Ի դեպ, եթե ավտոտեսչությունը չի տառապում վառ արտահայտված կարճատեսությամբ, քաղաքապետարանին կպատմի մայթերը գրաված տեխսպասարկման երկու արհեստանոցների և երեկոյան իրենց ծառայությունը մատուցող մարմնավաճառների մասին:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*