Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել

 

Ինչպես հայտնի է, նախօրեին Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային և մարզական գործիչներ տարածեցին համատեղ հայտարարություն, որում իրենց մտահոգությունը հայտնեցին՝ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող ապօրինություն­ների վերաբերյալ։

 

Փաստելով, որ Նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ հայտարարությունը ստորագրած գործիչները կոչ արեցին իշխանություններին դադարեցնել քաղաքական հետապնդումների և դատարանների դեմ իրականացվող ճնշումների հակասահմանադրական գործընթացը, իսկ դատավորներին՝ ի կատար ածել ՍԴ որոշումը և փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։Հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

 

 

Երեկ օրվա ընթացքում հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ, մասնավորապես՝

Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ–քաղաքական գործիչ /ՀՅԴ/,

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ–ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ,

 

 

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ–ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական վերահսկողություն և կրթություն» ՀԿ նախագահ,

 

Սերգեյ ՍԵԻՆՅԱՆԸ–ոսկրաբան-ուռուծքաբան, Ռուսաստանի Դաշնության Բնագիտական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, արցախյան պատերազմի մասնակից,

 

 

Լիա ԻՎԱՆՅԱՆԸ–գրող, հրապարակախոս,

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ–լրագրող, վերլուծաբան,

Զոյա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ–Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,

 

Սվետլանա ԳՈՒԼՈՒՆՑԸ–մանկավարժ, գրող,

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆԸ–իրավապաշտպան, «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ նախագահ,

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆԸ–«Քաղաքացիական հարթակ» կազմակերպության ղեկավար,

Աննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ–իրավաբան, քաղաքական վերլուծաբան /Աթենք/,

Գայանե ՍԵԴՐԱԿՅԱՆԸ–բիզնես-տնտեսագիտության ինֆորմացիոն համակարգերի գիտության դոկտոր /Բելգիա/,

Արա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ–«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն և այլոք։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպությունը իր աջակցությունը հայտնեց առանձին հայտարարությամբ, որն, ի թիվս այլոց ստորագրված էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, Ստեփան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, իրավապաշտպան, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, լրագրող, հրապարակախոս Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻ կողմից։

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր միացել են հայտարարությանը։

Այն շարունակում է բաց մնալ ստորագրելու համար։

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակ

ք․ Երևան, 08 հոկտեմբերի 2019թ․

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*