Կներես, Նիկոլ, բայց այսպես այլևս անհնար է․ ԵՍ ՀԱՍՏԱՏ ԿԱՆԵՄ ԴԱ

 

Աննա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․Արդեն որքան ժամանակ է, ինչ որոշ կուսակցություններ փորձում են խանգարել ժողովրդի թեկնածուին՝ ավարտելու իր ղեկավարած հեղափոխությունը․․․

Արդեն որքան ժամանակ է, ինչ հասարակության մի փոքրիկ զանգված օր ու գիշեր փորձում են ցեխ շպրտել Փաշինյանի ու նրա նշանակած կադրերի վրա․․․

Արդեն որքան ժամանակ է, ինչ այդ մարդիկ ազատորեն վարկաբեկում են ժողովրդի մեծ մասին՝ տարբեր պիտակավորումներ տալով․․․

Արդեն որքան ժամանակ է, ինչ նույն այդ ժողովուրդը համբերատար տանում է այդ բոլոր վիրավորանքները․․․Հեղափոխությունը կերտվեց բոլորիս ջանքերով։

Մենք վերջապես ազատավեցիք տարիներ շարունակ գործող ավազակապետությունից․․․Վերջապես մեր մեջ ուժ գտաք և խորտակեցինք դեպի կործանում տանող նրանց քաղաքականությունը․․․Այսօր, սակայն, նրանցից շատերը կախվել են փրփուրներից և ամեն գնով փորձում են վերադարձնել կորցրածը․․․

Պարոն Փաշինյան, որքան ժամանակ է, Դուք հավատով սպասում եք, որ դրանք ի վերջո կհամակերպվեն իրենց ճակատագրի հետ․․․

Որքան ժամանակ է, ինչ Դուք սպասում եք, որ դրանք վերջապես կհասկանան, որ Նոր Հայաստանում իրենք այլևս տեղ չունեն․․․

Որքան ժամանակ է, փորձում եք ինչ-որ լուծումներ գտնել ու հնարավորություն տալ նրանց ուղղվելու․․․

Կներեք, հարգելի Նիկոլ, գուցե Ձեր համբերությունը անսպառ է, բայց այսպես այլևս անհնար է։ Ես ինքնս կանեմ դա․․․

Այսուհետ, երբ որևէ մեկը փորձի պիտակավորել Ձեզ ընտրած ժողովրդին՝ ամենավերջին ձևով կոպտելու եմ և ցույց տալու նրանց իրենց իսկական տեղը՝ աղբանոցը

https://newstime.am/?p=37928

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*