Հայտնվել է երկվորյակների հայրը, ով պատրաստ է ամուսնանալ նրանց 18-ամյա մոր հետ և տուն տանել

 

Սոֆյա Հովսեփյանը տեղեկացնում է, որ այսօր նա զրույց է ունեցել Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում երկվորյակ նորածիններին թողած 18-ամյա մոր հետ, ինչպես նաև նրանց հոր հետ:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ երեխաների հայրը ոչ միայն չի խուսափում հայրությունը ճանաչելուց, այլև պատրաստ է նրանց իրենց մոր՝ Մաիրամի հետ միասին, իր տուն տանել և պահել:

Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Սոֆյա Հովսեփյանի Ֆեյսբուքյան էջում կատարած գրառմը, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր խոսել եմ նաև Մարիամի զուգընկերոջ հետ , երբ քննիչների մոտ էր Մարիամը:

Երիտասարդը շատ հստակ արտահայտվեց , որ պատրաստ է եղել ամուսնանալ Մարիամի հետ, սակայն աղջիկը չի համաձայնվել, քանի որ չի վստահում և հավատը կորցրել է տղամարդու նկատմամբ:Ասեց, որ սիրով հոգ է տարել երեխաներին և կրկին պատրաստ է:

Աշխատում է և վաստակում այնքան, որ կարող են մինիմալ պահանջները այս պահի բավարարել: Իր խոսքերով երբեք չի մնում անգործ, ունի մի քանի արհեստ և ինչպես էլ լինի մի գործ գտնում է իր համար: Շատ ուրախացավ , երբ իմացավ, որ Մարիամի հետ խոսել եմ մասնագիտություն ձեռք բերելու մասին և հաստատեց, որ դա իրեն պետք է, քանի որ խելացի է և կարող է սովորել: Երեխաներին տեսավ և միանգամից տարբերեց անուններով:

Ասեց, որ երկար աշխատանք է պետք Մարիամի հետ, որ իր մանկական կապրիզները վերանան: Մի քիչ հանգիստ եմ այս առումով:  Պատմեց, որ տուն է վարձել երեխաների ծնվելուց հետո, որ երեխաները մի քիչ նորմալ պայմաններու մեծանան: Բայց այնուամենայնիվ սոցիալական դժվարություններն ակնհայտ էին և առանց աջակցության հնարավոր չի լինի հաղթահարել: Սա առաջին տպավորություն է և լրջություն կար ավելի շատ տղայի մոտ՝ քան Մարիամի, որն էլ կարող է պայմանավորված լինել տարիքով»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*