«Uամվել Ալեքuանյանի uրճարանը ինչո՞ւ չի քանդվnւմ, կողմնшպաhություն եմ տեսնում»․ Անի Խшչատրյան

 

«Ես կողմ եմ, որ Օպերայի հարակից տարածքը դառնա պուրակ, բայց եթե քանդվում են, պետք է քանդվեն բոլոր սրճարանները, ես կողմնապահություն եմ տեսնում։ Սամվել Ալեքսանյանի սրճարանը ինչո՞ւ չի քանդվում։

Հարցս ուղղում եմ քաղաքապետին։ Սեզոնին մոտ սկսեցինք, այնինչ պետք է ժամանակ տայինք, թույլ տայինք գոնե այս տարի աշխատեին։

Մարդիկ բիզնես են դրել, ներդրում են արել, պետք է նաեւ առաջարկ լիներ այդ մարդկանց համար գոնե տեղափոխման համար։

Քաղաքապետարանից չեն հանդիպել սրճարանի տերերի հետ»։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*