Ո՞վ է «Քաnս» hեռուuտասերիալի Անժելը. մանրամաuներ

 

Վերջերս ավարտված «Քաոս» հեռուստասերիալը ոչ միանշանակ արձագանք ստացավ հեռուստադիտողի մոտ:

Հեռուստասերիալը գրավեց հասարակության ուշադրությունը նաև ընտրված դերասանական կազմով: Բազմասերիանոց ֆիլմում ներկայացան Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շաքե Թուխմանյանը, Ստեփան Ղամբարյանը, Աննա Եգոյանը և այլք:

 

 

Փոքր ինչ տարօրինակ էր դերասանական այսպիսի կազմի կողքին տեսնել երգչուհի Մարտա Կիրակոսյանին: Օգտատերերի կարծիքով՝ փորձառու դերասանների կողքին Մարտայի խաղը ակնհայտ թերի էր:

 

 

Մարտա Կիրակոսյանը հայտնի դարձավ «7 օր» երգը թողարկելուց հետո, ապա տևական ժամանակ հեռացավ երգարվեստից: Վերադարձավ 2014-ին, բայց չծավալեց այն նույն ակտիվությունը, ինչ տարիներ առաջ:

 

25 ամյա երգչուհին ներկայում դասավանդում է Երգի պետական թատրոնում, իր բենդի հետ հանդես է գալիս տարբեր ակումբներում:

«Քաոս» հեռուստասերիալում ներկայանալը երգչուհու առաջին փորձն էր՝ որպես դերասանուհի հանդես գալու: Սերիալում նա մարմնավորում էր Անժելին՝  ակումբային երգչուհու, ով Միքայել Ալիմյանի սիրեցյալն էր:

Ինչպես նշել էր երգչուհին իր հարցազրույցներից մեկի ժամանակ, ֆիլմում նկարահանվելը  հեշտ  է ստացվել աշխատանքը թե՛ ռեժիսորի, թե՛ խաղընկերների հետ և ոչ մի խնդիր չի առաջացել  նկարահանումների ընթացքում:

Ֆիլմի նկարահանումներից մեկ տարի առաջ՝ 2017-ին կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ Մարտան նշել էր, որ Հայաստանում հնարավոր է միաժամանակ լինել երգչուհի, դերասանուհի, մսավաճառ, կոշկակար, մոդել, բրուտ, ատաղծագործ, դիզայներ, make up արտիստ: Ուսումնասիրելով երգչուհու սոցիալական կայքերի անձնական էջերը ՝ տեսնում ենք, որ Մարտան ոչ միայն ասում է, այլև  հետևում է Հայաստանում առկա բազմապրոֆիլ մասնագետներին:

На данном изображении может находиться: 1 человек, стоит

Երգչուհու մասնագիտությունը արդեն ստացվել է Մարտայի մոտ, դերասանուհի լինել փորձեց, նաև տարբեր բրենդային ապրանքների մոդել է, առաջին մասնագիտությամբ՝ լեզվաբան: Տեսնենք, թե հաջորդը ո՞ր մասնագիտությունը կլինի:

На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом
На данном изображении может находиться: 1 человек, в помещении

2018 թվականի տարեվերջին Մարտան ամուսնացել է ֆիտնես մարզիչ Նահապետ Խաչատրյանի հետ, ով հաղորդավար, ռեպեր Ֆելիքս Խաչատրյանի եղբայրն է:

Похожее изображение

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/17387.html?lang=hy

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*