Սերժ Սարգսյանը հեռանում է

 

ՀՀԿ-ի նախօրեին տեղի ունեցած նիստի ընթացքում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին որոշում է կայացվել:

Նիստը վարել է անձամբ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել համարյա բոլոր քաղքխորհրդի անդամները:

Սերժ Սարգսյանը նիստի սկզբում ելույթ է ունեցել և բացատրություն տվել, թե ինքն ինչու  հրաժարական ներկայացրեց:

Այնուհետև Սերժ Սարգսյանն ասել է,որ ընտրություններից հետո ինքը հեռանալու է կուսակցության ղեկավարի պաշտոնից:Հարց է հնչել,թե ավելի ճիշտ չէր լինի հիմա հեռանալ,ղեկը փոխանցելով Վիգեն Սարգսյանին,ով փաստացի կատարում է այդ դերը:

Սարժ Սարգսյանն ասել է,որ այդպես էլ պլանավորած էր,եթե ընտրությունները տեղի ուն ենային 3-4 ամիս հետո,իրադարձություններին նման կտրուկ փոփոխությունների պարագայում պարզապես այդ փոխանցում ու որոշ հարցել այդքան շտապ հնարավոր չէր կատարել,այդ պատճառով էլ դա կարվի ընտրություններից հետո:

http://hayeli.am/article/1127330

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*