ՀՀԿ-ի վերջին վատությունը Փաշինյանին

 

Ազգային ժողովի երկվա արտահերթ նիստում տապալվեց Ընտրական օրենսգրիքի փոփոխությունների նախագծի ընդունումը, ինչը նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը մասնակցելու են հին ԸՕ-ով, որն իր մեջ ներառում  է ռեյտինգային համակարգը:
Առաջիկայում նաև պետք է տեղի ունենա վարչապետի հերթական ընտրությունները, որի ժամանակ եթե ԱԺ-ն կրկին չընտրի վարչապետ, ապա խորհրդարանը ցրվում է:
ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ միակ ճիշտ քայլը ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրելն է:
«Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը կխոչընդոտի վարչապետի ընտրության հարցում: Եթե ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ԱԺ-ում փակված կարծում են, որ կարող են խաղալ ժողովրդի զգացմունքների հետ՝ սխալվում են: Համոզված եմ, որ Փաշինյանը երկրորդ անգամ չի ընտրվի, քանի որ դա ԱԺՆ-ն լուծարելու միակ միջոցն է»,- ԼՈՒՐԵՐ.comի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննես Իգիթյանը:Իգիթյանն ընդգծեց, որ ռեյտինգայինի մասին ավելի շատ խոսում է ՀՀԿ այն վերնախավը, որոնք ընտրությունների ժամանակ նստել և նայել են, թե ինչպես են օլիգարխներն իրենց համար ձայներ բերում:

«Ընտրական օրենսգրքի չընդունումը վերջին վատությունն էր ՀՀԿ-ի կողմից Նիկոլ Փաշինյանին: Սակայն կարող եմ վստահեցնել նաև, որ ՀՀԿ-ականներն առաջիկա ընտրություններում շատ շանսեր չունեն: Չնայած որ՝ կարող են նոր ոճով մասնակցել այդ ընտրությանը, այն է՝ որոշակի մաքուր անձանց մարզերում օգտագործելն ու սեփական շահերն առաջ տանելը»,-Ասաց Իգիթյանը:

Վերջում ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հավելեց, որ նոր ոճով ԱԺ ընտրություններին մասնակցելը ևս ՀՀԿ-ի շանսերը չի մեծացնի:

Արմինե Միքայելյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*