Oդանավшկայանում ինքնшթիռը բшխվել է nւղղաթիռին․ կան զnհեր

 

Նեպալի արևելքում տեղի է ունեցել ավիավթար։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։

Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։

Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը կարող էր ավելին լինել։

Վթարի պատճառների մասին չի հաղորդում։

 

Աղբյուրը՝ https://armlur.am/893742/?fbclid=IwAR1pBUx3IFvIpJvNYGCl1oCnMJ_gVZI9LKUezl0EbIvvM046AkQ6-5C3yFw

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*