«Հրապարակ». Մեքենայի վերեւով, տակով, սալոնով ստուգում են. ի՞նչ են փնտրում ընդդիմադիրների մեքենաներում եւ պայուսակներում. մանրամասներ

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին եւ նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ փոխնախագահներ, զննում են ամենայն մանրամասնությամբ, հատուկ սարքով, անգամ մեքենայի տակն ու սրահն են զննում։ Ավելին՝ բացել են տալիս բեռնախցիկները։

Սակայն ուշագրավ է, որ մայիսի 8-ից սկսած՝ անվտանգության աշխատակիցները սկսել են մտնել նաեւ ավտոմեքենաներով ԱԺ մուտք գործող պատգամավորների պայուսակների մեջ։ Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ դիմել է վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։ «Այո, դիմել եմ՝ պարզելու, թե դա հատուկ վերաբերմո՞ւնք է՝ կապված իմ ելույթների հետ, որը վերաբերում է անվտանգության սեկտորին եւ այլն»։

«Ամսի 8-ին իմ ավտոն կանգնացրեցին, էլի ամբողջը ստուգեցին, հետո ասացին՝ նաեւ պայուսակդ բացի՝ նայենք, ես էլ պատասխանեցի, որ եթե կարգ կա, որ մեքենաներով կարող ենք մուտք գործել ԱԺ, էլ իմաստը ո՞րն է այդ կարգի, եթե պիտի պայուսակ ստուգեք։ Ինձ պատասխանեցին, թե մեզ ասել են՝ նայեք, մենք էլ նայում ենք»։

Մարուքյանը պատմեց, որ ինքն ԱԺ  գործընկերներից հետաքրքրվել է՝ իրենց պայուսակներն է՞լ են ստուգել, եւ պարզել է, որ ոչ․ «Լիլիթին՝ Մակունց, Մանեին, Միքայելին՝ Մելքումյան եւ այլն»։ Միայն Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ իր մեքենան ամենայն մանրամասնություններով ստուգվում է․ «Մեքենայի վերեւով, տակով, սալոնով մանրամասն ստուգում են, ասում են՝ նաեւ բեռնախցիկը բացեք»։

 

http://politik.am/hraparak-meqenayi-verevov-takov-salonov-stugum-en-inch-en-pntrum-ynddimadirneri-meqenanerum-ev-payusaknerum

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*