Ալեն Սիմոնյանի մորեղբոր որդին մեղադրվում է սիրուհու ընկերուհուն սպանելու մեջ. հեղափոխությունից հետո գործը ի՞նչ են արել (տեսանյութ)

 

Դեռևս 6 տարի է, ինչ դատարանում է սպանության մի գործ, որտեղ ամբաստանյալը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մորեղբոր որդին է՝ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 24-ին ժամը 15.00-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դավիթ Մալյան նրբանցքի 2 շենքի թիվ 37 բնակարանում վիճաբանել է նույն բնակարանի բնակչուհի Աննա Ստեփանյանի հետ, որի ընթացքում նրան շահադիտական դրդումներով սպանելու դիտավորությամբ՝ սուր, ծակող-կտրող գործիքով մի շարք հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին հասցնելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող և առաջացած արյան սուր կորստի արդյունքում ապօրինաբար կյանքից զրկել է Աննա Ստեփանյանին, այնուհետև տիրանալով բնակարանում գտնվող 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումարին և թվով 5 հատ ոսկյա զարդերին և դեպքի վայրից դիմել փախուստի:

Սկզբից Հովհաննիսյանը փախչել է Մոսկվա, ապա ինքնակամ վերադարձել Հայաստան, արդեն 6 տարի գործն ընթացքի փուլում է, այժմ գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում:Սպանությունը փաստ է, բայց դատական գործի ձգձգման պատճառը հիմնականում մեկ հարց է՝ եղել է շահադիտական նկատառումներով սպանություն, թե հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանություն:

2018թ. նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Վարդապետյանի, վճիռ է կայացնում Ռոբերտ Արտաշեսի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ռոբերտ Արտաշեսի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով։

Ինչպես արդեն նշել էինք, գործն այժմ գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում, թե ինչ ընթացք կստանա այն հետաքրքիր է իմանալը, չէ՞ որ իրավիճակ է փոխվել, և ամբաստանյալն այս պահին ունի ԱԺ փոխանախագահ հարազատ:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործը մեղմացրել էր նոյեմբեր ամսին՝ հեղափոխությունից հետո:

Ամենևին չկասկածելով դատարանների և դատավորների անաչառությանը՝  ուշի ուշով կհետևենք դատական գործի ընթացքին և հընթացս տեղեկություններ կհաղորդենք:

http://newspress.am/?p=95847&l=am/alen+simonyani+morexborvordin+mexadrvum+e+siruhu+ynkeruhun+spanelu+mej+hexapoxutyunic+heto+gorcy+mexmacvel+e+tesanyut

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*