Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

 

 

Հունիսի 11–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։

Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ Զեյնալովը Բաքվի Խազարի շրջանի բնակիչ էր։

Զինծառայողի մասին այլ տվյալներ չկան։ Նշենք, որ այս մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները որևէ հայտարարություն չեն արել։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 14 կորստի մասին։

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*