«Երեկ թևu չկար, իսկ hիմա՝ կա»․ Հայաuտանի պատմnւթյան մեջ բшցшռիկ վիրաhատություն է կшտարվել

 

panorama.am-ը գրում է․

 

 

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացառիկ վիրահատություն է կատարվել․․․

 

 

Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ՝ անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգների, տրավմատոլոգների և միկրովիրաբույժների թիմը 7,5 ժամ տևած վիրահատությունից հետո վերականգնել է…

 

 

31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը, որը քարի արտադրամասում աշխատելիս մնացել էր հաստոցի տակ…

 

 

Արտավազդ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, ժամը 16:30-ի սահմաններում…

 

 

Ժորային Թալինից անմիջապես տեղափոխել են Երևան…

Ըստ նրա՝ այստեղ շատ գրագետ է աշխատել շտապ օգնության թիմը: «Վիրահատությունը կատարվել է երկու խմբով, ու արդյունքը հիանալի է…

Ոչ մի տաղանդավոր վիրաբույժ չի կարող գնալ նման վիրահատության, եթե թիկունքում չունենա նման թիմ»,- նշեց վիրաբույժը…

Արտավազդ Սահակյանը պատմեց, որ երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես սկսվել են վերակենդանացման աշխատանքները,

բժիշկների մի խումբն աշխատել է անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու, որպեսզի ժամանակի կորուստ չլինի. 2,5 ժամ հետո արդեն արյան շրջանառությունը վերականգնվել է…

«Վիրահատությունը հաջող է անցել, երիտասարդի վիճակը համապատասխանում է իր ստացած տրավմայի և տարած վիրահատության հետ, քանի որ ցանկացած անդամահատում բերում է սթրես, շոկային վիճակ, արյան մեծ կորուստ…

Այստեղ պետք է ռիսկի գնալ, ճիշտ հաշվարկ անել, պետք է իմանալ արդյունքը լավ կլինի՞, թե ոչ…

Կարծում եմ՝ այստեղ մենք ճիշտ վարվեցինք»,- նշեց միկրովիրաբույժը և հավելեց.

«Երիտասարդը բավականին լավատես է, անգամ այդ ծանր պահերին իրեն տղամարդու պես էր պահում: Շատ կարևոր է, որ հիվանդը հավատա բժշկին և լավատես լինի»…
Աղբյուրը՝ https://newstime.am/?p=46447

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*