Հшյկ Ալnւմյանը պարզшբանnւմ է՝ ինչnւ է Քnչարյանը դատшրանի դաhլիճ մտնnւմ փшկ մnւտքից

 

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր կայացած նիստի ընթացքում դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել էր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի դահլիճ այլ մուտքից մտնելու հարցին։ Նա մասնավորապես կասկած էր հայտնել, որ Քոչարյանն այդ կերպ շփում կարող է ունենալ գործը քննող դատավորի հետ։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանն այդ կերպ է մուտք գործում․

«Միշտ, երբ պարոն Քոչարյանը եղել է ազատության մեջ, և ինքն է եկել դատարանի դահլիճ, ինքը եկել է այն ճանապարհով, որով որ անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը։ Որովհետև ինքն այն նախկին պաշտոնատար անձնացից մեկն է, որի նկատմամբ տարածվում են օրենքի մի շարք դրույթներ այդ թվում նաև՝ ինչպես պետք է կազմակերպվի նրա անվտանգությունը, ինչպես պետք է ինքը մուտ գործի կամ դուրս գա որոշակի պաշտոնական միջոցառումներին»,- նշեց պաշտպանը։

Ալումյանի խոսքով՝ դատախազության մոտ շփոթմունք է առաջացել․ «Դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող այն դատավորի դռնից է ներս մտել, իրականում պարոն Քոչարյանն այդտեղից չի ներս մտել, նա ներս է մտել ուրիշ դռնից, իսկ դահլիճ մտել է նույն դռնով, ինչ մենք բոլորս։ Ուղղակի ինքը փողոց դուրս չի գալիս այդ նույն դռնով, ինչ մենք բոլորս»,- ասաց նա։

 

 

Աղբյուրը՝ https://mamul.am/am/news/153392

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*